Ո՞վ է Կովալենկո Շահգալդյանի փեսան՝ բացի Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարը լինելուց. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Kovalenko Shahgeldyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ աղմուկ է առաջացել։

Ու բնական հարց է առաջանում՝ ով է նա՝ բացի փեսա և Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարը լինելուց։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ նրա անվան հետ է կապվում մետաղապլաստե դռներ արտադրող «Վալան պրոֆ» ընկերությունը, «Այգ» խմելու ջուրը, «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժի «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդի գազալցակայանը, Նոր Գեղիում խնձորի այգիներ, սառնարաններ և այլն։

Համակարգում չեն բացառում՝ նա «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ։ Իսկ սխեման հայտնի է. որևէ գործարար արհեստական ստեղծած խնդիր է ունենում ՊԵԿ-ի հետ, պետը օգնում է և դառնում բաժնետեր։ Այս առնչությամբ Հ. Կարապետյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե բիզնեսից շատ լավ է հասկանում. «Ես բիզնեսմենին բացատրում եմ, որ, օրինակ, քո խանութը չի կարող 30 հազարի առևտուր անել, որովհետև դու չէիր կարող այսքան աշխատավարձ, հոսանքի փող և այսքան հարկ տալ։ Մարդը, որ ՀԴՄ չի խփում, ուրեմն մենք նեղացնո՞ւմ ենք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20