Ո՞ր դեպքում գործատուն առերևույթ կխախտի օրենքը, եթե Ձեզ ազատի աշխատանքից

Ator

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114–րդ հոդվածի համաձայն սահմանված է. «Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել`

1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը.

2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը.

3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար գործատուին պահանջներ ներկայացնելը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20