Ո՞ր պաշտոնյան, թաղային հեղինակությունը մի մազաչափ անգամ իրեն թույլ կտա ինչ-որ կեղծիքի դիմել, եթե «դաբրո» չունենա

- in Մամուլ
Yntrutyun

Երեկ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել են, թե, ի վերջո, ի՞նչ խնդիր ունեք, որ մերժում եք քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը, նա պատասխանել է, թե դեմ է ընտրացուցակների հրապարակմանը, որովհետև իշխանությանն արջի ծառայություն մատուցող պաշտոնյաները կստիպեռն իրենց ենթականերին գնալ և քվեարկել իշխանության թեկնածուի օգտին, թեպետ Հանրապետականը կարող է մատ թափ տալ և արգելել ընտրողներին ուղղորդելը:

«ՉԻ» – Ապշեցուցիչ տրամաբանություն է: Ընտրացուցակները չհրապարակել միայն նրա համար, որ իշխանավորները, այսինքն՝ հենց իրենք, չկարողանան ճնշում գործադրել ընտրողների վրա և ստիպել գնալ քվեարկության, նման միտք հայտնելու համար, պետք է խոստովանենք, իսկապես պետք է հանճարեղ լինել:

Այսինքն փոխանակ հավաքեն բոլոր հնարավոր ու անհնար չինովնիկներին, խստագույնս հրահանգեն, որ որևէ ճնշում ստորադասների հանդեպ չլինի, լրիվ հակառակ կողմից են գնում: Դա նույնն է, որ գողին թողած, առգրավեն քաղաքացու ունեցվածքը, որ գողանալու բան չլինի:

Եվ ընդհանրապես, ո՞ր պաշտոնյան, թաղային հեղինակությունը մի մազաչափ անգամ իրեն թույլ կտա ինչ-որ կեղծիքի դիմել, եթե վերևից «դաբրոն» չունենա: Ո՞վ է գլխից ձեռք քաշել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20