Ողբերգական դեպք Գյումրիում. բժշկի ընտանիքում նորածին է մահացել, որի ծնվելուն սպասել էին 10 տարի

Cnndkan

Երեկ՝ մարտի 10-ին Գյումրիում նորածին է մահացել: Նա ծնողների առաջնեկն էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողներն արդեն նրա համար անուն էին որոշել, բայց այդպես էլ չեն հասցրել դնել:

Այս մասին գրում է Shamshyan.com կայքը.  մահացած նորածնի հայրը՝ Հակոբ Պետրոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, պատմեց, որ իր կինը՝ 28-ամյա Լիաննա Դարփինյանը, շատ հանգիստ հղիություն է տարել: Նրան մարտի 10-ին տեղափոխել են Գյումրու ծննդատուն և սկզբում որոշված է եղել, որ ծնունդը պետք է Կեսարյան հատման միջոցով իրականացվեր: Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Կեսարյան հատման միջոցով երեխան շատ առողջ լույս աշխարհ է եկել:

Բժիշկները ծնողներին ասել են, որ ամեն բան կարգին է եւ առավոտյան նորածնին կտանեն մոր մոտ: Սակայն առավոտյան հայտնել են, որ երեխայի վիճակը լավ չէ եւ պետք է տեղափոխեն Ավստրիական մանկական հիվանդանոց: «Այնտեղ ասացին, որ իրենք ապարատ չունեն եւ առաջարկեցին գնալ, բժշկին խնդրել, որ իրենց երեխային էլ ապարատին միացնեն: Գնացի, ասացին, որ երեք ապարատ ունեն եւ երեքին էլ երեխաներ են միացված: Ասացին, որ մեկինը հանեմ ձեր համար: Ակնարկեցին, որ ծայրահեղ դեպքում կդիմեն միայն այդ քայլին: Ի դեպ, այնտեղ զարմացան, ասացին՝ այս ո՞վ է երեխայի թոքերից սեղմել, լխկել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20