Ովքեր են ամենաերիտասարդ միլիարդատերերը և ինչպես են հարստացել

- in Ով ով է ...
Ger

Մարտի 1-ին Ֆորբս ամսագիրը հրապարակեց միլիարդատերերի ամենամյա ցուցակը: Պարզվում է, որ աշխարհում 2016 թ. դրությամբ մինչև 40 տարեկան 66 միլիարդատեր կա:

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը նորվեգացի 19-ամյա Ալեքսանդրա Անդերսենն է: Ալեքսանդրան և նրա ավագ քույրը՝ Կատերինան, ով 20 տարեկան է, յուրաքանչյուրը 1.2 միլիարդ ունի, որը ժառանգել են հորից: Յոհան Անդերսենը Ferd ընկերության սեփականտերն է, որը ծխախոտ է արտադրում:

3-րդ տեղում 22 ամյա Գուստավ Մագներ Վիտզյոն է: Նա ունի 1.1 միլիարդ դոլար, որը ստացել է հորից՝ Գուստավ Վիտզյոյից: Նրան է պատկանում է սաղմոնի բուծմամբ զբաղվող Նորվեգիայի խոշորագույն ընկերությունը՝ Salmar-ը:

4-րդ տեղում 25-ամյա Էվան Շպիգելն է, ով, ի տարբերություն, նախորդների, ինքնուրույն է ստեղծել սեփական կարողությունը: Շպիգելը ստեղծել է Snapchat բջջային ծառայությունը, որը թույլ է տալիս փոխանակվել ինքնաոչնչացվող հաղորդագրություններով: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 13%-ը, իսկ կարողությունը 2.1 միլիարդ դոլար է:

26-ամյա Լյուդվիգ Թեոդոր Բրաունը 5-րդն է: Նա ունի 1.2 միլիարդ դոլար, որը ստացել է հորից՝ Լյուդվիգ Գեորգ Բրաունից: Ավագ Բրաունը բժշկական սարքավորումներ արտադրող խոշորագույն ընկերության՝ Braun Melsungen AG ընկերության սեփականտերն է:
6-րդը Էվան Շպիգելի գործընկեր Բոբի Մերֆին է: Snapchat-ի շնորհիվ 27-ամյա Մերֆին ունի 1.8 միլիարդ դոլարի հասնող կարողություն:

7-րդ տեղում 28-ամյա չինացի Վան Հանն է: Նա 1.3 միլիարդ ունի հոր հիմնած բիզնեսի շնորհիվ, որը ժառանգություն է ստացել: Հանին է պատկանում Juneyao Air ավիաընկերության բաժնետոմսերի 27%-ը:

8-րդը Լուկաս Ուոլթոնն է: 29-ամյա Ուոլթոնը 10.4 միլիարդի հասնող ժառանգությունը ստացել է հորից, ով եղել է Wal Mart սուպերմարկետների ցանցի բաժնետերերից մեկը:

9-րդը 29-ամյա Եվա Մարիա Բրաուն-Լյուդիկն է, ով ունի 1.4 միլիարդ դոլար: Եվայի մայրը՝ Բարբարա Բրաուն-Լյուդիկը, Braun Melsungen AG ընկերության ղեկավարներից մեկն է:

Տասնյակը եզրափակում է 30-ամյա Խուլիո Մարիո Սանտո Դոմինգոն: Նա իր 2.4 միլիարդ դոլարը ժառանգություն է ստացել պապիկից, ով մահացել է 2011 թվականին: Դոմինգոյին է պատկանել SABMiller գարեջրագործական խոշորագույն ընկերության բաժնետոմսերի 15%-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20