Ով է սպանել Միխայիլ Լեսինին

Atrchanak

Գազպրոմ մեդիա հոլդինգի նախկին ղեկավար, ՌԴ մամուլի նախկին նախարար Միխայիլ Լեսինի մահվան պատճառը գլխի շրրջանում բութ հարվածներից ստացված վնասվածքներն են:

Այդ մասին հայտնի է դարձել մարտի 11-ին: Տեղեկությունը հրապարակած ՌԻԱ Նովոստին հղում է անում Վաշինգտոնի դատաբժշկափորձագիտական գրասենյակի հաղորդակցության հարցերի տնօրեն Լաշոն Բիմոնին:

Բիմոնը հայտարարել է, որ Լեսինի մահվան պատճառը գլխին ստացած բութ հարվածներն են: Նրա խոսքով, այլ պատճառներ են բութ վնասվածքները պարանոցին, մարմնին եւ վերջույթներին:
Մահվան բնույթը պարզված չէ, ասված է եզրակացության մեջ:

Միխայիլ Լեսինը Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում մահացած էր հայտնաբերվել նախորդ տարի նոյեմբերի 5-ին: Այդ ժամանակ հայտնվում էր, որ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Լեսինը 58 տարեկան էր, 2004-2009 թվականը նա եղել է Պուտինի խորհրդական, 2013-2015 թվականը եղել է Գազպրոմ մեդիայի ղեկավար, իսկ 1999-2004 թվականը զբաղեցրել է ՌԴ մամուլի, հեռուստառադիոհաղորդակցության եւ ԶԼՄ-ների հարցերի նախարարը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով Լեսինի մահվան մասին փորձագիտական նոր եզրակացությանն ասել է, որ Մոսկվան Վաշինգտոնից սպասում է բացատրությունների: Նա ասել է, որ եթե հաստատվի փորձագիտական եզրակացությունը, ապա Ռուսաստանի պատկան մարմինները ամերիկյան կողմին կուղարկեն «միջազգային իրավական օգնության» հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20