Ով ի՞նչ կանի ՀՀԿ-ի դպրոցում

- in Մամուլ
HHK

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել կուսակցությանը կից քաղաքական դպրոց բացել:

«ՉԻ» – Դա, իհարկե, ճիշտ գաղափար է: Վաղուց էր պետք: Հիշո՞ւմ եք՝ խորհրդային տարիներին էլ «պարտշկոլա»-ներ կային, և որևէ մեկը չէր կարող առանց այդ դպրոցն ավարտելու բարձր պաշտոն ստանալ:

Այդ դպրոցներում ուսումնասիրում էին մարքսիզմ-լենինիզմ, բացահայտում էին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ էությունը, սովորում էին, թե ինչպես պետք է կազմակերպել պրոլետարիատի պայքարը հանուն կոմունիզմի վեհ գաղափարների և այլն: Թե ինչ են ուսուցանելու ՀՀԿ դպրոցում՝ առայժմ անհայտ է, բայց ենթադրել կարելի է:

Չէ, սերժիզմ-նժդեհիզմ չեն ուսումնասիրի, բայց Շմայսն, օրինակ, կարող է դասախոսություններ կարդալ հռետորաբանության թեմաներով, Կարեն Ավագյանը կդասավանդի «ռետինե փչովի առարկաների կիրառումը քարոզչական նպատակներով» առարկան, իսկ ֆիզկուլտուրայի ժամերին ուսանողները կսովորեն վարպետորեն կռանալ, կոճակներ սեղմել, բուռն ծափահարել և կատարել ՀՀԿ-ականի համար անհրաժեշտ այլ վարժություններ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20