«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը Դավիթ Հովհաննիսյանի մարտի 1-ի հանրահավաքում ելույթի վերաբերյալ

- in Հասարակություն

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդը հաստատում է մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաքում խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանի ելույթում ներկայացված մեր քաղաքական դիրքորոշումը սահմանադրական հանրաքվեից հետո երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ:

Մենք գտնում ենք, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեկտեմբերի 6-ին մերժել է նոր սահմանադրության ընդունումը, հստակ գիտակցելով դրա կործանարար բնույթը մեր պետության համար: Ժողովրդի կամարտահայտության հերթական կեղծումը քաղաքացիների մոտ առաջացրեց ծանր բարոյահոգեբանական ճգնաժամ: Խորհուրդը համարում է, որ այսօր քաղաքական և հասարակական գործիչները ունեն առաջնային պարտականություն` արթնացնել և ամրապնդել ժողովրդի կամքը, պետության ճակատագիրը իր ձեռքը ետ վերցնելու գործում:

Որոշ ԶԼՄ-ներ` կողմ թողնելով այդ ելույթի բովանդակային մասը, փորձեցին շահարկել դրանում տեղ գտած որոշ էմոցիոնալ արտահայտությունները` հանրության ուշադրությունը բարձրացրած հարցի էությունից շեղելու նպատակով: Խորհուրդը հաստատում է, որ Դավիթ Հովհաննիսյանը, ինչպես և մենք բոլորս, նպատակ չենք ունեցել վիրավորել քաղաքացիներին կամ այլ ընդդիմադիր գործիչներին` ներառյալ նրանց, ում գործելավոճի հետ համամիտ չենք: Ելույթի բուն նպատակն էր հիմնավորել երկրում քաղաքացիների խաղաղ անհնազանդության միջոցով քրեական ռեժիմի հեռացման և ժողովրդի վստահության կառավարության ներքո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20