Որոշ դրամաշնորհները կազատվեն ԱԱՀ-ից

- in Պաշտոնական
Artsvik minasyan

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարևորությամբ, ՀՀ տնտեսու թյան զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ: Նախարարը հիշեցրեց, որ սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ընդգծեց, որ այս հարցը իրենք քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների առաջարկությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20