Որոշ համաշխարհային առաջնորդներ՝ անհանգստացած Թրամփի հռետորաբանությունից, աջակցում են ինձ

- in Ընտրություններ
Hilari Qlinton

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի ընտրողների հետ շփման շրջանակում հայտարարել է, որ իրեն հաջողվել է ստանալ որոշ համաշխարհային առաջնորդների աջակցությունը։

Նրա խոսքով՝ այդ առաջնորդներն անհանգստացած են հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հռետորաբանությունից։ Նման առաջնորդների թվին է դասվում, մասնավորապես, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին։

«Որոշ համաշխարհային առաջնորդներ այնքան վրդովված են Թրամփի հռետորաբանությունից, որ ինձ աջակցություն են առաջարկել»,- հայտարարել է Քլինթոնը։

Նրա կարծիքով՝ ինքը միակ քաղաքական գործիչն է, ով կարող է կանգնեցնել Թրամփին։ «Ես 25 տարի քաղաքականությունում եմ»,- հիշեցրել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20