Որ քրեական հեղինակության հետ էին «հաց կիսել» ոստիկանապետերը և ինչու ազատվեցին աշխատանքից. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Vladimir Gasparyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. Գասպարյանը կադրային ջարդ էր սկսել։ Վերջինիս հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը։

Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ներկա է եղել նաև հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը։

Այսինքն՝ եթե ոստիկանապետը «հաց է կիսում» քրեական հեղինակության հետ, բնական է՝ չի կարող օրենքով իրեն վերապահված պարտականությունները պատշաճ կատարել։

Ի դեպ, նշենք, որ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի վարչության բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը։ Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնությաև հետ կապերի և լրատվության վարչությունից։ Ըստ մեր աղբյուրների՝ Տիտանյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ վերջինիս տեսել են «Շանգրիլա» խաղատանը՝ «գումար խաղալիս»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20