Ուկրաինայում հակամարտության 2 տարիներին զոհվել է 9187 մարդ

- in Հասարակություն
Hotel Ukraine. Kiev, Ukraine

Ուկրաինայում հակամարտության 2 տարիներին զոհվել է 9187 մարդ, 21085-ը վնասվածքներ է ստացել:

Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ստորաբաժանման ղեկավար Ջաննի Մագաձենին:

Զոհերի թվի վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները ներկայացված են այս տարվա մարտի 1-ի դրությամբ: Նշվում է, որ զոհերի և վիրավորների թվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Մագաձենին նաև նշել է, որ 2015 թ. նոյեմբերի 16-ից մինչև 2016 թ. փետրվարի 15-ը Ուկրաինայում հակամարտության ընթացքում տուժել է 78 մարդ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20