Ուկրաինան խոստովանել է, որ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

- in Հասարակություն
Nato

ՆԱՏՕ-ին առընթեր Ուկրաինայի առաքելության ղեկավարի պաշտոնակատար Եգոր Բոժոկը հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Այժմ Ուկրաինան պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու: Այդ պատճառով էլ մենք դաշինքի հետ համատեղ կենտրոնացված ենք այն բանի շուրջ, որ Ուկրաինայի պաշտպանության ոլորտը համապատասխանեցնենք ՆԱՏՕ-ում ընդունելի չափանիշներին: Երբ մենք պատրաստ լինենք, դա մեզ թույլ կտա առավել առարկայացված բարձրացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը»,- նշել է Բոժոկը:

Նա նաև հստակեցրել է, որ այդ հարցի քննարկումը կարող է սկսվել միայն հանրաքվեի արդյունքներից հետո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20