Չինական զուգարանակոնք արտադրող Trump-ը պատրաստ է Թրամփի հետ դատի

- in Ընտրություններ
Donald Tramp

Զուգարանակոնք արտադրող չինական Shenzhen Trump Industrial Co (Թրամփ) ընկերությունը հայտարարել է, որ չի անհանգստանում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հնարավոր հայցի հետ կապված: 

Ընկերության գլխավոր մենեջեր Չժուն Ցզյանվեյը հայտարարել է, որ ընկերությունը չի օգտագործում Թրամփի նկարը կամ համբավը, ուստի միլիարդատիրոջ կողմից ցանկացած հնարավոր պահանջ անհիմն է:

«Մեր ապրանքանիշը գրանցվել է Չինաստանի առևտրաարդյունաբերական գլխավոր պետական վարչության ապրանքանիշների հարցերով վարչության միջոցով և օգտագործվում է ավելի քան 10 տարի: Դա տարածված օտարերկրյա ազգանուն է: Դոնալդ Թրամփը ամբողջ աշխարհում շատ Թրամփներից մեկն է: Մենք նրա պատկերը կամ համբավը չենք օգտագործել շահույթ ստանալու համար»,- ասել է Ցզյանվեյը:

«Անվանումը պարզապես համընկնում է: Մենք չէինք կարող 14 տարի առաջ իմանալ, որ Թրամփը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- ասել է նա:

Պարբերականը նշում է, որ Shenzhen Trump Industrial-ը ձևավորվել է 2002թ., իսկ 2004թ. գրանցել է TRMP ապրանքանիշը: Ավելի ուշ անվան մեջ ավելացվել է U տառը, որը, ներկայացուցչի խոսքով, խորհրդանշում է զուգարանակոնքի նշանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20