Պալմիրայի ազատագրումից հետո պետք է շարժվել Ռաքքայի ուղղությամբ

- in Միջազգային
Asad

Պալմիրայի ազատագրումից հետո անհրաժեշտ է շարժվել դեպի արևելք` Դեյր էր Զոր և սկսել աշխատանքները Ռաքքայի ուղղությամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը RIA Novosti-ին տված հարցազրույցում:

«Իհարկե, Պալմիրայի ազատագրումից հետո պետք է շարժվել մոտակա շրջաններ, որը տանում է երկրի արևելյան մասերը, օրինակ՝ Դեյր էր Զոր: Միաժամանակ, պետք է սկսել աշխատանքները Ռաքքայի ուղղությամբ, որն այժմ համարվում է ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետը»,- ասել է Սիրիայի նախագահը:

Ռուսական զինվորականները ռազմական գործողությունների կատարման պլանում Սիրիայում ցուցադրել են «չափազանց լավ» հնարավորություններ, համարում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերթ Ուորքը:

«Մենք դեռևս գտնվում ենք մեր ունեցած տեղեկատվության մշակման ամենավաղ փուլում: Սակայն մենք կարող ենք մի քանի հիմնական եզրակացություններ անել: Նախ՝ նրանք (ՌԴ) շատ լավ են հրազենի կիրառման մեջ՝ թևավոր հրթիռների, մեծ տարածությունների վրա ռմբակոծումների: Դա այն է, ինչը նրանք մինչ այդ չէին ցուցադրել ռազմական գործողությունների թատերաբեմում»,- ասել է Ուորքը անվտանգության հարցերով Կլոր սեղանի շուրջ:

Նա նաև ավելացրել է, որ ռուսական զինվորականները «չափազանց լավ են» հրետանու օգտագործման մեջ: Նա բարձր է գնահատել նրանց ընդունակությունը հետախուզություն կատարելու, այդ թվում՝ էլեկտրոնային միջոցների օգտագործման, նպատակակետերը հայտնաբերելու և ոչնչացնելու մեջ:

Միաժամանակ, Ուորքը կրկին մեղադրել է ռուսական զինվորականներին անխտիր ամեն տեսակի զինամթերք օգտագործելու մեջ, որի հետևանքով քաղաքացիական բնակչության մեջ զոհերն ավելի շատ են, քան ԱՄՆ-ի նմանատիպ գործողություններում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույցում ասել է, որ Սիրիայում դաշնայնացում հնարավոր չէ, քանի որ երկիրը չափազանց փոքր է. «Աշխարհագրության տեսանկյունից Սիրիան շատ փոքր երկիր է, որպեսզի այնտեղ դաշնայնացում լինի: Այն, հնարավոր է, ավելի փոքր է, քան Ռուսաստանի պետությունների մեծ մասը»:

Ասադը հավելել է, որ հարցին սոցիոլոգիայի տեսանկյունից մոտենալու դեպքում դաշնության համար «անհրաժեշտ է հասարակության բաղադրիչների առկայություն, որոնք հնարավոր է, չեն կարողանա համատեղ գոյատևել»:

«Դա Սիրիայի պատմության մեջ չի եղել, իսկ դա հիմնական սկզբունքն է: Ես չեմ կարծում, որ Սիրիան պատրաստ է դաշնայնացման, չկան բնական գործոններ, որպեսզի դա հնարավոր լինի»,- ասել է Ասադը:

Նա նշել է, որ «մենք արդյունքում, որպես պետություն, ասում ենք, որ կհամաձայնվենք ամենի հետ, ինչին համաձայն կլինի ժողովուրդը»:

Ասադը կարծում է, որ քրդերի մեծ մասն ուզում է ապրել միասնական Սիրիայում, ոչ թե դաշնային կառուցվածքով: Նա նշել է՝ «մենք չպետք է շփոթենք դաշնային ռեժիմ ցանկացող քրդերին և բոլոր քրդերին»:

Սիրիայի նոր սահմանադրության սևագիր տարբերակը կարող է պատրաստ լինել մի քանի շաբաթում, ժամանակը մինչև փաստաթղթի պատրաստումը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նշած ժամկետը՝ օգոստոս, բավարար է,- ասել է Ասադը:

Ավելի վաղ Քերին Մոսկվայում բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են մինչև օգոստոս Սիրիայում քաղաքական անցման համար հիմքեր ստեղծել և երկրի նոր սահմանադրության սևագիրը մշակել:

«Սահմանադրության սևագիր տարբերակը պատրաստ կլինի, հնարավոր է, մի քանի շաբաթում: Փորձագետները ներկա են, կան պատրաստի առաջարկներ, որոնք կարելի է մի տեղ հավաքել, ժամանակը ավելի շատ քննարկման վրա է ծախսվում»,- ասել է Ասադը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20