Պահուստը պրծել է, իսկ ինչի՞ վրա են ծախսվել փողերը

- in Մամուլ
Dram

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Այս տարի կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդը չի բավարարում դրանով նախատեսված ծախսերն իրականացնելու համար: Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2016 թ. առաջին կիսամյակում ֆոնդի պակասուրդը կկազմի 2,9 մլն դրամ:

Այդ պատճառով ֆիննախն առաջարկում է 1-ին կիսամյակի պակասուրդը լրացնել պահուստային ֆոնդի՝ 2-րդ կիսամյակի համար նախատեսված գումարներից: Իսկ թե որտեղի՞ց են լրացնելու 2-րդ կիսամյակի պակասուրդը, դժվար է ասել: Ամբողջ տարվա համար կառավարության պահուստային ֆոնդին հատկացված է 8 մլրդ դրամ:

Նշենք, որ այս ֆոնդը նախատեսված է այնպիսի ծախսերի համար, որոնք հնարավոր չէ կանխատեսել եւ ներառել բյուջեի ծախսային այլ հոդվածներում: Օրինակ՝ տարերային աղետների հետեւանքների վերացում: Թե ինչի վրա են նախատեսել ծախսել այդ գումարը, հայտնի չէ:

Մի ուշագրավ փաստ. Պահուստային ֆոնդի 1-ին կիսամյակի պակասուրդը այսկերպ լրացնելու առաջարկը կառավարության այսօրվա նիստին ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Վերջինս մի քանի շաբաթ առաջ կառավարության նիստի օրակարգում ներառել էր հարց, որով առաջարկում էր այդ նույն ֆոնդից կես մլրդ դրամ հատկացնել ֆինանսների նախարարությանը՝ Դիլիջանի կառուցվող այսպես կոչված «ուսումնական կենտրոնին», որն իրականում էլիտար զվարճավայր է: Մամուլում բարձրացված աղմուկի շնորհիվ կառավարությունն այդ հարցը հանեց օրակարգից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20