Պատերազմ, որ կփոխի աշխարհը

- in Իրավունք
Turkia

Այս պատերազմը կփոխի աշխարհը: Այժմ այդ փոփոխությունները ամբողջովին չեն երևում, բայց սիրիական պատերազմից որոշ ժամանակ անց բոլորը կնկատեն, որ աշխարհը փոխվել է:

Կփոխվի Արևմուտքը, կփոխվի Արևելքը, կփոխվի մահմեդական աշխարհը, կփոխվենք մենք բոլորս: Մարդկությունը դեռևս միանգամից այսքան ցավ, անպատժելիություն, անարդարություն և բռնություն չէր տեսել: Այս դաժանությունը տեղի է ունենում բոլորի աչքի առջև, յուրաքանչյուրի խղճի առջև:

Արևմուտքը  չհաղթահարեց փորձությունը. սպառվել է նրա հանդեպ հավատը

Արևմուտքը նշանակություն չէր տալիս Սիրիայում, Իրաքում, Յեմենում և առհասարակ իսլամական աշխարհում  պատերազմներին, տառապանքներին ու մահերին: Նա անտարբերությամբ հետևում էր, թե ինչպես են երեխաները զոհվում Միջերկրական ծովում: Արևմուտքը չհաղթահարեց մարդասիրության և խղճի փորձությունը. այլևս ոչ ոք նրան առաջվա պես չի վերաբերվի:

Այսօր Եվրոպայի հանդեպ սերը Թուրքիայում ամենացածր մակարդակի վրա է: ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը Թուրքիայում հասել է 30%-ի: Թուրք ժողովուրդը հիասթափված է Ֆրանսիայի ցուցաբերած երկակի ստանդարտներից, երբ Էյֆելյան աշտարակը լուսավորվեց բելգիական դրոշի գույներով, սակայն նույնը չարեցին Անկարայում և Ստամբուլում ահաբեկչություններից հետո:Հենց դրա համար էլ Փարիզի և Բրյուսելի ահաբեկչություններից հետո Արևելքում ապրողները, որոնք ամեն օր են զգում այդ ցավը, իրենք իրենց ասացին. «Զգացեք ձեր մաշկի վրա այն, ինչ մենք ամեն օր ենք զգում, և կհասկանաք մեզ»: Ապագայում անարդար և անխիղճ Արևմուտքը նման վերաբերմունքի կարժանանա:

ԵՄ-ն շուտով կլուծարվի 

Եվրոպան կաթվածահար է եղել ահաբեկչություններից և փախստականների անսպասելի ներհոսքից: Պարզվեց, որ այն իրենից ներկայացնում է հարուստների անօգուտ և անհարգալից համայնք, որը չի կարող խնդիր լուծել: Պարզվեց, որ ոչ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական հարաբերություններում, ոչ էլ ՆԱՏՕ-ն ռազմական տեսանկյունից ոչ մի օգուտ չեն բերում: Ռուսաստանը դա տեսավ և համարձակ մտավ համաշխարհային բեմ: Նա բռնազավթեց Ղրիմը և Սիրիան, և եվրոպական ոչ մի երկիր ձայն չհանեց: Իրականում ԵՄ-ին փայլուն ապագա չի սպասվում. միությունը դատապարտված է լուծարման:

Մահմեդական աշխարհը կարթնանա և կփոխվի

Այժմ Արևմուտքի երկակի ստանդարտների մասին մահմեդականները ոչ թե գրքերից գիտեն, այլ սեփական փորձից:

Երբ Ռուսաստանը ներխուժեց Սիրիա, այսինքն՝ միջերկրածովյան տարածք, ողջ մահմեդական աշխարհը հասկացավ, որ ինքը բոլորովին միայնակ է մնացել. ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ էլ մեկ այլ ուժ չկարողացան կանխել այդ ներխուժումը: Մահմեդական երկրները, որոնք չէին կարող ոչ մեկի վրա հույս դնել հասկացան, որ այլ ճանապարհ չկա, բացի միավորվելուց և ինքնապաշտպանությունից: Այդպես ծնվեց «իսլամական բանակի» գաղափարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20