ՊԵԿ-ում արդեն «գործ են տալիս» Գագիկ Խաչատրյանի դեմ

- in Ով ով է ...
Hovhannes Hovsepyan

Մարտի 30-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որտեղ «ՊԵԿ աշխատակիցների անունից» դիմում է հղվում Սերժ Սարգսյանին ու ասվում այն կոռուպցիոն սխեմաների մասին, որ ըստ ձայնագրության ՊԵԿ-ում գործել է այդ կառույցի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման շրջանում, նրա եղբորորոդու գլխավորությամբ, որը ղեկավարում է մաքսային վերահսկողական վարչությունը:

Ձայնագրության մեջ ասվում է, թե ֆինանսների նախարարությունից ՊԵԿ տարանջատումից եւ նոր ղեկավարի նշանակումից հետո եղած զարգացումները հանգում են նրան, որ պետության ղեկավարությունը կաշառակեր է դիտում համակարգի բոլոր առանցքային պաշտոնյաներին, համարելով, որ նրանցից պետք է ազատվել: Բայց, ըստ ձայնագրության, առկա կոռուպցիոն սխեմաներից օգտվել են ոչ բոլորը, այլ սահմանափակ թվով անձինք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20