Պետդումայի վավերացմանն Է ներկայացվում գազի եւ ալմաստների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները

- in Տնտեսական
Gaz

ՌԴ կառավարությունը որոշել Է Պետդումայի վավերացմանը ներկայացնել բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների մատկարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագրում կատարված փոփոխությունները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ նախարարների կաբինետի կայքում:

Նախատեսվում Է համաձայնագրի կարգավորման ոլորտից բացառել չմշակված բնական ալմաստները՝ կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ: Նաեւ ամրագրվում Է այն նավթամթերքների ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստանին մատակարարվում են առանց արտահանման մաքսերի գանձման:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20