Պուտինը հրահանգել է ռուսական զորքը դուրս բերել Սիրիայից

Inqnatir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ՌԴ հիմնական ուժերը մարտի 15-ից դուրս բերել Սիրիայից:

«Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարված են: Այդ պատճառով հրամայում եմ վաղվանից սկսել մեր ռազմական խմբավորման հիմնական մասի դուրսբերումը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը հույս ունի, որ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը լավ խթան կլինի երկրում քաղաքական ուժերի միջև բանակցային գործընթացի համար:Ռուսական Խմեյմիմ ավիաբազան ու Տարտուսի ծովային բազան նախկին ռեժիմով շարունակելու են աշխատանքը: Պուտինի խոսքով, դրանք պետք է հուսալիորեն պաշտպանվեն ցամաքից, ծովից ու օդից:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.