Պուտինն այդքան էլ հիմար չէ. Օբաման ՌԴ նախագահի մասին

- in Ով ով է ...
Putin Vladimir

Ամերիկյան Atlantic պարբերականի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր տպավորությունն է հայտնել Պուտինի հետ հանդիպումներից:

Օբաման չի համաձայնել տեսակետին, թե Պուտինը թողնում է չարացած ու կոշտ մարդու տպավորություն: Ըստ Օբամայի, ռուս լիդերը բոլորովին այդպիսին չէ:

«Ճշմարտությունն ընդհանրապես այն է, որ Պուտինը մեր հանդիպումներում ընդգծված հարգալից է, ծայրահեղ անկեղծ: Նա երբեք ինձ չի ստիպում սպասել երկու ժամ, ինչպես վարվում է որոշ այլ մարդկանց հետ», հայտարարել է Օբաման:

Նա նշել է, որ Պուտինը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունը ավելի կարեւոր է համարում, քան կարծում են Ամերիկայում: «Նա մշտապես շահագրգռված է մեզ հետ աշխատանքով, որպեսզի երեւա մեր գործընկեր, որովհետեւ նա այդքան էլ հիմար (he’s not completely stupid) չէ», ասում է Օբաման:

Նրա խոսքով, Պուտինը հասկանում է, որ Ռուսաստանն այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում, «եւ այն փաստը, որ նա ներխուժել է Ղրիմ կամ փորձում է աջակցել Ասադին, նրան չի դարձնում հանկարծակի խաղացող: Դուք չեք տեսնի նրան որեւէ մի հանդիպման, որտեղ օրակարգ է ձեւավորվում», ասել է Օբաման:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հանդեպ ՌԴ գործողություններին եւ քայլերին Սիրիայում, ապա Օբաման համարում է, որ Ուկրաինայի դեպքում Պուտինը պատասխանեց «արբանյակ պետության գործողություններին, որը դուրս էր սահում իր ձեռքից»: Նույն բանը նա արեց Սիրիայում, եւ դա էլ հսկայական միջոցներ արժեցավ նրա երկրին, կարծում է Օբաման:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20