Ջոն Քերին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

- in Իրավունք
Bant

ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանում 14 քաղբանտարկյալի ազատ արձակելը՝ Իլհամ Ալիևի կառավարությանը կոչ անելով ազատել մնացյալ «խղճի բանտարկյալներին»։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տարածած հայտարարությունում նշված է. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության դրական քայլը, որն ազատ է արձակել ավելի քան մեկ տասնյակ մարդկանց, որոնք ազատազրկվել էին մարդու իրավունքների կամ հիմնական ազատությունների ոլորտում իրենց աշխատանքի համար։

Մենք կառավարությանը նաև կոչ ենք անում ազատել մնացյալ անձանց, որոնք ընդհանուր կարծիքով բանտարկվել են իրենց ազատությունների իրագործման համար ու դադարեցնել ազատ արձակվածների տեղաշարժերը սահմանափակելը»։

Իլհամ Ալիևի հրամանով՝ երեկ համաներում է հայտարարվել, որն առնչվել է 148 մարդու, որոնց թվում են լրագրողներ Հիլալ Մամեդովը, Թոֆիք Յաղուբլուն, Փարվիզ Հաշիմլին ու մեդիա-իրավաբան Ռասուլ Ջաֆարովը։ Միևնույն ժամանակ Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20