ՌԴ-ն մտադիր է Ղրիմում տեղակայել միջուկային զենք

- in Կարծիք
Poroshenko

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մտադիր է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Ղրիմի թերակղզու տարածքում։ Այս մասին հայտարարաել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ռուսաստանը ուժգին կերպով ռազմականացնում է Ղրիմը: Նա, բացի ամեն ինչից, ձգտում է այնտեղ տեղակայել միջուկային զենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի շենքում «Պայքար հանուն ազատության, որը շարունակվում է» ֆորումում։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Ներկա իրավիճակում պատժամիջոցները պետք է խստացվեն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։

Նրա խոսքով՝ «առանց ուկրաինական ինքնիշխանության վերականգնման ու առանց աշխարհակարգի հանդեպ Ռուսաստանի նոր մոտեցման՝ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ»։

Արևմուտքի և Ուկրաինայի քաղաքական գործիչները մեղադրում են Մոսկվային Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար։ Ռուսաստանն այդ մեղադրանքները հերքում է՝ Դոնբասի հակամարտությունը անվանելով ներուկրաինական։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակնկալում է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները կմիանան պատժամիջոցային «Սավչենկոյի ցուցակին»՝ հայտնում է Unian գործակալությունը։

«Մենք հաստատել ենք պատժամիջոցների ցուցակը այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Ռուսաստանում ուկրաինացի քաղբանտարկյալների դեմ դատական կեղծ գործընթացներին: Դա կոչվում է «Սավչենկո-Սենցովի» ցուցակ, որը շատ նման է Մագնիտսկու ցուցակին»,- ասել է Պորոշենկոն վաշինգտոնյան Կապիտոլիումում՝ «Ազատության համար Ուկրաինայի պայքարը, որը շարունակվում է» ֆորումի ժամանակ։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները ակնկալում են, որ նախաձեռնությանը կմիանան ամերիկացի և եվրոպացի գործընկերները։ Ցուցակում ներառված է 84 մարդ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20