Ռուսաստանը փախստականներին օգտագործում է որպես զենք՝ ընդդեմ Արևմուտքի

- in Միջազգային
Russia

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ պատերազմով ճարակված Սիրիայից ներգաղթյալների զանգվածային հոսքը ապակայունացնող ազդեցություն է ցուցաբերում եվրոպական երկրների վրա և Ռուսաստանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար դառնում իրական զենք՝ ընդդեմ Արևմուտքի։ 

Նա հավելել է, որ Մոսկվան և Դամասկոսը կանխամտածված հրահրում են սիրիացի փախստականների զանգվածային տեղաշարժ։

«Մենք տեսնում ենք, որ փախստականների հոսքի աճը վերջին ամիսներին ու տարիներին ավելի ու ավելի շատ է մեծացնում հանցավորության և Արևմուտքի համար ահաբեկչության սպառնալիքների աճը»,- ասել է նա։

Բրիդլավը ճեպազրույցում հավելել է, որ Ռուսաստանն անպատասխանատու կերպով է վերաբերվում միջուկային զենքի հարցին՝ դառնալով իրական սպառնալիք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20