Ռուսաստանի հետ կապը չի նշանակում, որ Իրանը հավանություն է տալիս նրա բոլոր քայլերին Սիրիայում

Iran

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կիրակի օրը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի ոչ բոլոր գործողություններին է պարտադիր հավանություն տալիս:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, երկրների միջև կա համագործակցություն: Իհարկե, դա չի նշանակում Իրանի հավանությունը Ռուսաստանի ցանկացած քայլին»,- մեջբերում է Ռուհանիի խոսքերը ISNA գործակալությունը:

Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով` նախագահը նշել է, որ նպատակը Սիրիայում պատերազմի դադարեցումը և սիրիական ժողովրդի վերադարձն է նորմալ կյանքի, որին պետք է նպաստի հրադադարը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.