Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանդես են գալիս հօգուտ միասնական Սիրիայի

- in Կարծիք

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն միասնական ըմբռնում առ այն, որ Սիրիան պետք է մնա միասնական պետություն։

«Մենք բոլորս այստեղ հասկանում ենք, որ կարևոր է այդ պատերազմին վերջ դնելը։ Մենք բոլորս հասկանում ենք խաղադրույքները: Մենք պետք է հասնենք ԴԱԻՇ-ի, «Ալ-Նուսրայի», ահաբեկչական խմբավորումների ոչնչացմանը, և մենք բոլորս հակված ենք նրան, որ Սիրիան պետք է մնա միասնական, չմասնատված աշխարհիկ երկիր, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն փոքրամասնությունների իրավունքները»,- հայտարարել է պետքարտուղարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։

Քերին հավելել է, որ շնորհիվ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխգործակցության՝ հաջողվել է լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղած համակարգումը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պայմանավորվել ենք շարունակել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման գործողությունների համակարգումը՝ այդ ռեժիմի խախտումները կանխելու համար»,- ասել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20