Ռուսաստանցիները երկրի ամենասուր խնդիրները համարել են աղքատությունը եւ գործազրկությունը

Russia

Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ի ամենասուր խնդիրներն են գնաճը (77 տոկոս), աղքատությունը / բնակչության մեծամասնության աղքատացումը (49 տոկոս) եւ գործազրկության աճը (43 տոկոս): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-Կենտրոնում»:

Հարցվածների եւս 38 տոկոսն անհանգստացած Է տնտեսության ճգնաժամից, արդյունաբերության եւ գյուղատնտեսության վատ վիճակից, 27 տոկոսը՝ ռուբլու արժեզրկումից, 26 տոկոսը՝ հարուստների եւ աղքատների կտրուկ շերտավորումից, եկամուտների անարդարացի բաշխումից:

Երկրի ամենակարեւոր խնդիրների տասնյակում ռուսաստանցիները նաեւ ներառել են կոռուպցիան (24 տոկոս), բարոյականության, մշակույթի ճգնաժամը (16 տոկոս), բուժսպասարկման շատ տեսակների անհասանելիությունը (15 տոկոս), թմրամոլության աճը եւ կրթության անմատչելիությունը (14-ական տոկոս):

Պատերազմն Ուկրաինայի արեւելքում, 2015 թվականի համեմատությամբ, սկսել Է ռուսաստանցիներին անհամեմատ ավելի քիչ անհանգստացնել: Ներկայում այդ խնդրով մտահոգվածները 14 տոկոս են՝ 2015 թվականի 28 տոկոսի դիմաց:

Բացի այդ, հարցվածներին անհանգստացնում Է Արեւմուտքի երկրների կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները եւ եկվորների, միգրանտների ներհոսքը (12-ական տոկոս), պաշտոնյաների կամայականությունը եւ պետական իշխանության թուլությունը (9-ական տոկոս): Ռուսաստանցիների 8-ական տոկոսը մտահոգված Է քրեական հանցագործությունների թվի մեծանալու եւ ազգայնականության աճի, ազգամիջյան հարաբերությունների վատացման կապակցությամբ:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.