Ռուսաստանցիների մեկ երրորդը ցանկանում Է նախագահի պաշտոնում կնոջ տեսնել

Russia

Ռուսաստանցիների մեկ երրորդը ցանկանում Է, որ առաջիկա 10-15 տարում կին զբաղեցնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում «Լեւադա կենտրոնի» կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած կանանցից դա ցանկանում է գրեթե կեսը (44 տոկոս), իսկ տղամարդկանցից՝ յուրաքանչյուր հինգերորդը (21 տոկոս): Բոլոր հարցվածների 20 տոկոսը չի ցանկանում կնոջ տեսնել նախագահի պաշտոնում:

Ճնշող մեծամասնությունը (77 տոկոս) դրական Է վերաբերվել քաղաքականությանը կանանց մասնակցությանը, 64 տոկոսն ասել է, թե կցանկանար կանանց տղամարդկանց հետ հավասար տեսնել պետական բարձրագույն պաշտոններում:

2014 թվականին նախագահի պաշտոնում կնոջ տեսնել ցանկանողների թիվն ավելի մեծ Էր. դա ցանկանում էր հարցվածների 46 տոկոսը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.