Ռուսների 54%-ը դրական է վերաբերվում Ստալինին

- in Հասարակություն

Ռուսաստանի քաղաքացիների 54%-ը կարծում է, որ Յոսիֆ Ստալինը դրական դեր է խաղացել երկրի պատմությունում: Այս մասին վկայում են «Լևադա կենտրոնի» սոցհարցման արդյունքները, որոնց հղում է անում Վեդոմոստին:

Նույնքան մարդ Ստալինին համարում է իմաստուն ղեկավար, որի շնորհիվ Խորհրդային Միությունը բարգավաճել է: Հարվածների 60%-ը, սակայն, չէր ցանկանա ապրել մի պետությունում, որի ղեկավարը Ստալինն է: 2008 թվականին Ստալինին ղեկավարի դերում չէր ցանկանում տեսնել 74%-ը:

Հարցվածների 2/3-ը Ստալինին բռնապետ է համարում, որը մեղավոր է միլիոնավոր անմեղ մարդկանց ոչնչացման մեջ: Հարցվածների կեսը ստալինյան բռնաճնշումները հանցագործություն է համարում, սակայն շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ դա քաղաքական անհրաժեշտություն էր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20