Սանդերսը հաղթել է արտերկրում անցկացվող դեմոկրատների առաջին փրայմերիզում

- in Ընտրություններ

Վերմոնտ նահանգից սենատոր, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Բեռնի Սանդերսը հաղթել է արտերկրում ապրող ամերիկացիների համար առաջին փրայմերիզում (նախնական ընտրություն), որոնք անցկացվել են Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում:

Այս մասին հայտնել է ԱՄՆ սահմաններից դուրս դեմոկրատների նախնական ընտրությունների անցկացման համար պատասխանատու Ջուլյա Բրայանը:

«Արտասահմանում դեմոկրատների առաջին փրայմերիզների ժամանակ Վելինգտոնում ստացվել է 28 քվեաթերթիկ, որոնցից մեկն անվավեր է ճանաչվել: Սանդերսը ստացել է 21 ձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ 6»,- ասել է նա:

Բրայանը նաև նշել է, որ ավելի ուշ Վելինգտոնի մյուս շրջաններում կանցկացվի ևս երկու լրացուցիչ փրայմերիզ:

40 երկրներում ապրող դեմոկրատների ընդհանուր փրայմերիզները կանցկացվեն մարտի 1-8-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20