Սավչենկոն սկսել է երգել դատավճռի հրապարակման ժամանակ

- in Հասարակություն
Bant

Դոնբասում Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության լրագրողների սպանության համար մեղավոր ճանաչված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատավճռի եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ հանկարծ ժողովրդական երգ է երգել և այդպիսով ընդհատել է գործընթացը:

Միաժամանակ, դատին ներկա լրագրողները սկզբում կարծել են, որ նա կատարում է Ուկրաինայի հիմնը, բայց հետո պարզ դարձավ, որ դա «Օ՜, հյուսքեր, իմ հյուսքեր» երգն է՝ փոփոխված բառերով:

Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը դադարեցրել է Դոնբասում Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության լրագրողների սպանության համար մեղադրվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դեմ քրեական գործը: Այս մասին մարտի 22-ին հայտնում է RIA Novosti-ն:

Այսպիսի որոշում է ընդունվել, քանի որ գործն ընդատյա չէ ռուսական դատարանին: Լրագրողների հետ գնդակոծության տակ հայտնված բնակիչները մնում են տուժած Դոնբասում ռազմական հանցագործությունների գործով:

Բացի դրանից՝ դատավորն անվավեր է ճանաչել Սավչենկոյի պատգամավորական անձեռնմխելիությունը: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ Սավչենկոն Ռադայի պատգամավոր և ԵԽԽՎ պատվիրակ է դարձել հանցագործությունների իրագործումից, նրան մեղադրանք առաջադրելուց և խափանման միջոց ընտրելուց հետո, և անձեռնմխելիությունը նման դեպքերում չի գործում:

Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը երկուշաբթի օրը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար: Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա ուկրաինական օդային ուժերին է փոխանցել խաղաղ բնակչության կոորդինատները, որոնք էլ հետագայում օգտագործվել են հաուբից D-30-ով հրետանային հարվածներ իրականացնելու համար: Կրակահերթի հետևանքով զոհվել են լրագրողներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:

Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության սահմանը ապօրինի հատելու համար: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանն ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին դատապարտեց ընդհանուր ռեժիմի գաղութում 22 տարվա ազատազրկման և 30 հազար ռուբլի տուգանքի։ Այս մասին հայտնւմ է meduza.io-ն։

Ռուս լրագրողների սպանության մեղադրանքով դատարանը Սավչենկոյի համար սահմանեց 18 տարվա ազատազրման պատիժ, մահափորձի մեղադրանքով՝ 10 տարվա։ Վերջնական պատիժ է սահմանվել 22 տարի։ Պատժաժամկետը հաշվվում է ձերբակալման պահից՝ 2014 թվականի հունիսի 30-ից։

30 հազար ռուբլի տուգանքը նշանակվել է սահմանի անօրինական հատման համար։

Ուկրաինացի զինծառայողն իր մեղքը կտրականապես հերքում է։ Սավչենկոն հայտարարել է, որ չի ճանաչում դատավճիռը, սակայն մտադիր չէ բողոքարկել այն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20