Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրվել

- in Ընտրություններ
Yntrutyun

Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է: Բոլոր նահանգներում մարտի 1-ին հանձնաժողովները եզրափակել են առաջադրումների գործընթացը:

Perio News-ի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ Սիրիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 1-ի դրությամբ նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու, որոնց թվում նաև հայեր կան:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին: Պատգամավորական 250 տեղի համար ընտրություններ կանցկացվեն 15 ընտրատեղամասերում: Պատգամավորներն ընտրվում են ուղիղ, գաղտնի քվեարկությամբ՝ 4 տարի ժամկետով:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսին,այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 51 տոկոս:

Քվեարկությունն անցկացվել է նոր Սահմանադրությանը համապատասխան, որն ընդունվել է նույն տարվա փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20