Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հալեպահայ թեկնածուների անունները

- in Ընտրություններ
Yntrutyun

Սիրիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հալեպի հայ համայնքի երեք կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց համատեղ խորհրդակցության արդյունքում մարտի 14-ին ընտրել են հալեպահայ համայնքը ներկայացնող թեկնածուներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հալեպի Գանձասար շաբաթաթերթի խմբագրությանը, հալեպահայ համայնքի կողմից Սիրիայի խորհրդարանի պատգամավորի 7 թեկնածուներ են ընտրվել Ժիրայր Ռեիսյանը, Րաֆֆի Ավետիսյանը, Մարիա Գաբրիելյանը, Ծերուն Գահվեջյանը, Հարութ Յորտեկյանը, Շահե Մինասյանը և Կարապետ Շուշանյանը:

Հալեպի հայկական երեք կազմակերպությունները վերոնշյալ թեկնածուների առաջադրումից հետո միասնական հանդիպում են ունեցել Բերիո (Հալեպի) հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ և թեկնածուների համար ստացել նրա օրհնությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20