Սիրիայում հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 255 հազար մարդ

- in Միջազգային
mak

Սիրիայում պատերազմի հետևանքով սպանվել է առնվազն 255 հազար մարդ, իսկ որոշ աղբյուրների տվյալներով՝ ցուցանիշը գերազանցում է կես միլիոնը։ Այս մասին Բեյրութում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

«Մենք դարձել ենք զոհերի անթույլատրելի թվի՝ առնվազն 255 հազարի ականատեսը»,- ասել է Պան Գի Մունը՝ հավելելով, որ դա շատ լուրջ և սրտառուչ իրավիճակ է։

Նրա խոսքով՝ 4 մլն սիրիացիներ փախստական են դարձել, ևս 12 միլիոնը երկրի ներսում մարդասիրական օգնության կարիք ունեն։ Սիրիայի մեծ մասը ավերակների մեջ է, ենթակառուցվածքի ավելի քան 50 տոկոսը ոչնչացված է՝ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Մենք պետք է կանգնեցնենք այդ պատերազմը հնարավորինս արագ։ Դա առաջնորդներից պահանջում է քաղաքական կամք, իսկ անձամբ սիրիացիներից՝ վճռականություն։ Դա ՄԱԿ-ի ապագան չէ, դա նրանց ապագան է, իրենց ժողովրդի ապագան»,- հայտարարել է Պան Գի Մունը՝ հավելելով, որ համաշխարհային կազմակերությունն իր կողմից կձեռնարկի բոլոր ջանքերը հակամարտության կարգավորման համար։

Պան Գի Մունը նաև նշել է այն դերը, որ խաղում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խաղաղ կարգավորման ջանքերում։

«Շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ Անվտանգության խորհրդի երկու հիմնական մշտական անդամները, լրջորեն աշխատում են դրա վրա ՄԱԿ-ի և հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ։ Մենք դեռևս չենք կարողացել մերձեցնել երկու կողմերին, դա ժամանակ կպահանջի, և մենք աշխատում ենք շատ ինտենսիվորեն»,- ասել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20