Սուրեն Սուրենյանցի քրեական մեղադրանքից հանվել է 3 տուժողի էպիզոդ. «Հրապարակ»

- in Մամուլ
dat

«Հրապարակ» թերթը գրում է. Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի քրեական մեղադրանքից հանվել է 3 տուժողի էպիզոդ։ «Նրանց վնասը հատուցվել է»,- տեղեկացանք նրա կնոջից։

Մարտի 22-ի նիստին պատրաստվում են վճարել 4-րդ տուժողի գումարը՝ 1 մլն. 200 հազար դրամ։ Մինչ այդ ետ կստանան կալանքը գրավով փոխարինելու համար վճարված գումարը եւ կվճարեն տուժողի գումարը։

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատարանը նրան դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու համար։ Նա տարբեր քաղաքացիների խոստացել էր օգնել ձեռք բերել բնակարան, ազատել բանակից և այլն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20