Սպիտակուցային դիետան բարելավում է քունը

mterq

ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի սննդաբանները բացահայտել են, որ սպիտակուցի ավելի շատ օգտագործումը բարելավում է ճարպակալությամբ տառապող մեծահասակների քնի ցուցանիշները: Այդ մասին հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Գիտնականները որոշել են ստուգել, թե ինչպես է ազդում սպիտակուցների բարձր պարունակությամբ և ցածր էներգետիկ արժեքով սնունդն ավելորդ քաշից տառապող մարդկանց վրա:

Դրա համար նրանք կատարել են 2 փորձ, որոնց արդյունքում` շուրջ 6 ամիս հետո պարզվել է, որ ավելորդ քաշից տառապող 50 տարեկան և ավելի մեծ մարդկանց մոտ քնի որակը բարելավվում է, եթե նրանք օգտագործում են սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդամթերքներ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.