Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ի և Բրիտանիայի հատուկ հարաբերությունների բարձր նշանակության մասին

USA

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չէր ցանկացել քննադատական լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նկատմամբ Լիբիայում նրա քաղաքականության պատճառով:

Atlantic պարբերականին տված հարցազրույցում Օբաման ասել է, որ մի քանի եվրոպական դաշնակիցներ պասիվացել են այն քաոսի նկատմամբ, որը տեղի է ունենում Լիբիայում: Նա նաև նշել է, որ Քեմերոնը սկսել է «զբաղվել մի շարք այլ բաներով»:

Էռնեստը ավելացրել է, որ Միացյալ Նահանգները «բարձր է գնահատում հատուկ հարաբերությունները» Մեծ Բրիտանիայի հետ և կիսում է դժվար իրավիճակի լուծման պատասխանատվությունը, որը ներկայումս կա Լիբիայում:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.