Վահան Բաբայանը կհայտարարի ԲՀԿ-ն լքելու մասին

- in Ով ով է ...

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին խոսնակ Վահան Բաբայանը պատրաստվում է տոնական օրերից հետո յուրօրինակ անակնկալ մատուցել ԲՀԿ– ին։

Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ վաղը Բաբայանը կհայտարարի ԲՀԿ-ն լքելու մասին։ Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ նախկին խոսնակ Վահան Բաբայանի ու ԲՀԿ ներկա առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի ջրերը մի առվով չհոսեցին այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն որոշեց չդիմել ՀՀԿ-ին՝ կոալիցիա մտնելու համար:

Չի բացառվում, որ ԲՀԿ շարքերն էլի լքողներ լինեն, քանի որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը կոալիցիայի կողմնակից էր:

Թե քաղաքական որ ուժում կհանգրվանի տարբեր կուսակցություններով անցած Վ. Բաբայանն այս անգամ՝ հայտնի չէ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20