Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանի կենտրոնում. «Առլի» կարաոկե ակումբում արշալույսները խաղաղ չէին

- in Կեղտոտ լվացք
cec

Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող «Առլի» կարաոկե ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև:

Ինչպես նշված վայրից հայտնում է shamshyan.com-ը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված կարաոկե ակումբի դիմաց մի խումբ երիտասարդ տղաներ ու աղջիկներ են հավաքված, ովքեր օգնություն էին խնդրում, քանի որ մի արյունոտված երիտասարդ ասֆալտին ընկած էր և չէր կարողանում տեղաշարժվել: Նրան փորձում էին օգնել մի քանի աղջիկներ ու տղաներ: Իսկ մի աղջիկ հայհոյանքներ տալով անընդհատ ասում էր. «Ո՞վ խփեց, ո՞վ խփեց»:

Shamshyan.com-ը հայտնում է, որ 20 րոպե անց է միայն շտապ օգնությունը ժամանել, սակայն մինչ այդ օպերատիվորեն ժամանում էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը և Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Մարդիկ, չսպասելով շտապ օգնության ժամանմանը, վիրավոր երիտասարդին տեղափոխեցին կարաոկե ակումբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20