Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բաժնի պետեր են նշանակվել

- in Պաշտոնական
Vladimir Gasparyan

Այսօր, մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշոնից և նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20