Վրաստանը պետք է Ռուսաստանի հետ երկխոսություն վարի հանգիստ և ռացիոնալ կերպով

- in Միջազգային

Վրաստանը պետք է Ռուսաստանի հետ երկխոսություն վարի հանգիստ կերպով և այդ հարաբերությունները մղի ռացիոնալ հուն՝ Վրաստանի պետական շահերի հիման վրա:

Այդ մասին Վրաստանի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Ռուսաստանի հետ հարաբերություններում չպետք է տուրք տալ զգացմունքներին, անհրաժեշտ է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել ռացիոնալ ու խելամիտ ձևով՝ հաշվի առնելով Վրաստանի պետական, ռազմավարական շահը։

Ռուսաստանի հետ երկխոսության դադարեցումը դրական որևէ բան չի տա, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը»,- ասել է նա։

Մարգվելաշվիլին կարծիք է հայտնել, որ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնումը բխում է թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20