Վրաստանի և Իրանի միջև վերացված է վիզային խոչընդոտը

Iran

Իրանի և Վրաստանի միջև վիզային խոչընդոտը վերացված է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Ջալագանիան իրանցի իր գործընկեր Իբրահիմ Ռահիմփուրի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ:

«Վրաստանի կառավարությունն առաջին փուլում լուծարել է Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը»,- նշել է փոխնախարարը:

Արդյունքում՝ իրանցիները մինչև 45 օր կարող են գտնվել Վրաստանում:

Սպասվում է, որ Իրանի և Վրաստանի միջև առանց վիզային ռեժիմի համաձայնության վերականգնումը, որը չեղարկվել էր Վրաստանի կողմից 2013-ին, կնպաստի տնտեսական, սոցիալական, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...