Վրաստանն ունի էլեկտրաէներգիայի առումով անկախ երկիր դառնալու հնարավորություն

- in Կարծիք
Georgia

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանն իրական հնարավորություն ունի՝ մոտ ժամանակներս դառնալու էլեկտրաէներգիայի տեսանկյունից անկախ պետություն:

«Դժբախտաբար, Վրաստանը որոշակիորեն կախված է հարևան երկրներից, քանի որ հատկապես ձմեռային ամիսներին, երբ երկրում աճում է էլեկտրաէներգիայի սպառումը, մենք ստիպված ենք այն հավելյալ ներկրել հարևան երկրներից՝ հաշվի առնելով, թե ով կառաջարկի լավագույն գինը։ Այդ երկրներն են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, սակայն իրականում մենք հնարավորություն ունենք, որ մոտ ժամանակներս Վրաստանը դառնա անկախ երկիր՝ էլեկտրաէներգիայի տեսանկյունից»,- ասել է նա։

Կալաձեն կարևորել է երկրում նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելը՝ հավելելով, որ երկրում կան որոշակի ուժեր, որոնք ընդդիմանում են դրան։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20