Վրաստանում սեքս սկանդալի գործով մեղադրանք է ներկայացվել երկու տղամարդու դեմ

- in Միջազգային
Georgia

Վրաստանի իշխանությունները «Ազատ դեմոկրատներ» արևմտամետ կուսակցության քաղաքական գործչի մասնակցությամբ սեքս-սկանդալի գործով մեղադրանք են ներկայացրել երկու տղամարդու հանդեպ։

Մի քանի շաբաթ առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում կուսակցության կին ներկայացուցիչը սեռական հարաբերություններ է ունենում մի տղամարդու հետ, որը նրա ամուսինը չէ։ Ձերբակալվածները հերքում են իրենց մեղավորությունը։

Կուսակցությունում ընդունել են, որ տեսանյութում իսկապես պատկերված է իրենց բարձրաստիճան անդամներից մեկը, սակայն չեն հայտնել նրա անունը։

Երկուշաբթի համացանցում հայտնվել է ևս մեկ տեսանյութ, որում հայտարարվում է, որ իրենց տրամադրության տակ կան իշխող դաշինքի երկու ներկայացուցիչների, ևս մեկ ընդդիմադիրի ու հայտնի լրագրողի մասնակցությամբ տեսանյութեր։ Տեսանյութի հեղինակները սպառնացել են հրապարակել այդ ձայնագրությունները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20