Տարադրամի փոխանակման կետի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է

- in Հասարակություն
Atrchanak

Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 18-ին` ժամը 14.20-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1975թ. ծնված Աղասի Մնացականյանին:

Նա կասկածվում է մարտի 16-ին Երևանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակու մ կատարելու մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Մարտի 16-ին` ժամը 17-ին, դիմակավորված և ատրճանակով զինված անձը մուտք էր գործել Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող, 1978թ. ծնված Համլետ Ա.-ին պատկանող տարադրամի փոխանակման կետ և գումար պահանջել: Մերժում ստանալուց հետո նա անկանոն կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում և դուրս գալով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 4 գնդակ և 6 պարկուճ: Քննությունը շարունակվում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20