Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ

Raffi Hovhannisyan

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով: 

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ լայն ներկայացվածություն ունեցող Խորհրդում, որը վարում էր դեսպան Ջոն Հերբսթը, Հովհաննիսյանն այսօր ամերիկացի որոշում կայացնողներին եւ ռազմավարական վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով: Նա շարունակելու է վաշինգտոնյան շփումները՝ Պետդեպարտամենտում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումներով: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս «Ժառանգություն» կուսակցության նախագահն է, «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20