Ցուրտ օրը տաք լոգանք ընդունելը վնասակար է առողջությանը

- in Հասարակություն
Bzhishk

Շատերն են սիրում պառկել տաք լոգարանում, երբ դրսում ցուրտ է: Սակայն այդքան հաճելի գործողության մեջ որոշակի սպառնալիք է թաքնված, հայտնում են ճապոնացի գիտնականները:

Նրանք բացահայտել են, որ տաք ջրում գտնվելը կարող է ինֆարկտ կամ սրտի կանգ առաջացնել: Գիտնականները վերլուծել են սրտի կանգի 11000 դեպք` տեղի ունեցած 2005-2007 թվականներին: Սրտի կանգի պահին մարդկանց 22%-ը քնած են եղել, 9%-ը` լոգարանում պառկած, 3 %-ը աշխատել են, իսկ 0.5%-ը գտնվել են մարզասրահում: Նաև պարզվել է, որ լոգանք ընդունելու ժամանակ սրտի կանգերը ձմռանը 10 անգամ ավելի հաճախ են եղել, քան ամռանը:

Հետազոտողները համարում են, որ ցուրտ եղանակին տաք ջրում սուզվելը արագ նվազեցնում է արյան ճնշումը և ուժեղացնում սրտի ծանրաբեռնվածությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20