Փաշինյան – Այվազյան բանավեճը խորհրդարանում

- in Ով ով է ...
Vardan Ayvazyan

Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հեգնեց, թե «Ի դժբախտություն ինձ, ես գազալցակայան չունեմ, հիմա մենակ ընդդիմությանն են տալիս գազալցակայան: Էդ էլ ասեմ, հեսա կիմանաք: Ըտենց վարկած էլ կա, որտեղ ձեր վարկածը, ընդեղ իմ վարկածը»:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ պատգամավորների հարցին ի պատասխան փորձել էր հիմնավորել, թե ինչո՞ւ է բենզինի գինը Հայաստանում թանկ: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Վարդան Այվազյանը վերաբերվում այն վարկածին, որը շրջանառվում է՝ իշխանության օղակներում շահագրգռվածություն կա Հայաստանում բենզինի գնի թանկ լինելու մասով. «Ասում են՝ քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, կառավարության բազմաթիվ անդամներ ունեն բազմաթիվ գազալցակայաններ, կա կողմնակի շահ, որ նրանց ձեռնտու չէ բենիզինի գնի ցածր լինելը, քանի որ նրանց գազալցակայանները չեն աշխատի»:

Նա նաև հետաքրքվեց՝ ի վերջո Վարդան Այվազյանի համար Արտակ Շաբոյանի բացատրություններից պա՞րզ է, թե ինչու է Հայաստանում բենզինն ավելի թանկ, քան Վրաստանում, այն դեպքում, երբ վրացական ընկերությունները մաքսատուրք են վճարում Ռուսաստանին, իսկ ՀՀ-ն այդ բոլոր տուրքերից ազատված է:

Վարդան Այվազյանը պատասխանեց, որ Վրաստանում ևս գազալցակայանների գազն ավելի էժան է, քան բենզինը. «Ինչ վարեբերում է՝ ինձ համար պարզ է, թե պարզ չի գնի թանկ լինելը, ինձ համար էլ պարզ չէ էդ ձեր հարցադրումները, ես էլ եմ իրան տվել էդ նույն հարցադրումները: Միակ մեկնաբանությունը, որը մեկ անգամ լսել եմ, ոչ թե պարոն Շաբոյանից էր, այլ էներգետիկայի նախարարից: Կներեք, հարցը ինձ համար պարզ չէ: Ես չեմ սիրում օդի մեջ բան խոսել, սիրում եմ ճիշտն ասել՝ այո, Վրաստանում բենզինն այսօրվա դրությամբ շատ ավելի էժան է, քան Հայաստանում: Նաև ես չգիտեմ՝ մերոնք Ռուսաստանի՞ց են բենզինը ներկրում: Ես էդ բիզնեսի մեջ չկամ, որ իմանամ որտեղից են ներկրում, այ քեզի բան: Ինչի՞ եք իմ վրեն գոռում, ես ինչ անեմ, այ քեզի բան»:

Նրան նկատողություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Պարոն Այվազյան, դուք հարցին շատ երկար եք պատասխանում: Ասեցիք՝ ոչ բիզնեսում կաք, ոչ էլ գազալցակայան ունեք, հասկացանք, վերջացրեք»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանից եզրակացրեց. «Պարզվում է, որ խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը պիտի էդ բիզնեսում ըլնի, որ հարցին տիրապետի: Ըստեղից կարանք ենթադրենք, էն հարցերի մասին, որ համոզված ու պինդ խոսում էինք, բիզնես ունեք: Բա մենք էլ գիտենք, թե դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ դա գիտեք, պարզապես մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի: Պարզվում է, դուք էլ չգիտեք, պարզվում է, էս երկում ոչ մեկ ոչինչից խաբար չի: Շաբոյանը համարյա չգիտի, դուք ընդահնարպես չգիտեք, բա ո՞վ գիտի»:

«Հենա դուք գիտեք էլի, մեկա ասենք-չասենք, գիտեք: Ըստ ձեր հավաստի աղբյուրների ամեն ինչի մասին գիտեք, ամեն ինչի պրոֆեսոր եք: Դուք ինձ ասում եք՝ արդյոք ինչ բացատրություն դուք դրան կտաք: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ ա և ձեզի շատ ավելին ասեցի, քան դուք չգիտեիք: Իսկ ես բիզնես ունեմ, թե չունեմ, անկախ իմ ասածից, թերթերը մեկա գրում են, հիմք ունենան, թե չունենան»:

«Պրոֆեսորը դուք եք»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20