Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին

- in Հասարակություն
zenq

Ադրբեջանի Յարդըմլինի շրջանի Դաշքենդ գյուղի մերձակայքում` սահմանային անցակետի տարածքում, կանխվել է պետական սահմանի խախտման փորձը:

Ադրբեջանական գործակալության հաղորդման համաձայն՝ 04:10-ին հայտնաբերվել է 8-10 մարդուց բաղկացած խումբ, որը փորձել է Իրանի կողմից հատել Ադրբեջանի հետ սահմանը:

Խմբի անդամներն անտեսել են կանգ առնելու կոչերն ու նախազգուշական կրակոցները և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են սահմանը խախտողներից 5-ը, ևս 2-ը ձերբակալվել են: Դեպքի վայր ժամանած ռազմական բժիշկները չեն կարողացել փրկել վիրավորներին:

Իրավախախտների թվում են եղել Բանգլադեշի քաղաքացիներն ու նրանց ուղեկիցները, ովքեր զինված էին: Դեպքի վայրի քննության ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտներ և Browning ապրանքանիշի ատրճանակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20