Փոփոխություններ հայ-ռուսական գազային համաձայնագրում

- in Տնտեսական
Gaz

ՀՀ կառավարությունը մարտի 10-ի կքննարկի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին երկու հարց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ դրանք ընդգրկված են գործադիրի վաղվա նիստի օրակարգում:

Մասնավորապես, առաջին նախագծով առաջարկվող համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով:

«Հարկ է նշել, որ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Կողմերը պարտավորվում են ոչ ուշ քան մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Վերը նշված համաձայնագրում երկրորդ փոփոխությամբ՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով: Ըստ հիմնավորման՝ սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20